Բարի գալուստ ToyStory.am

Խաղալիքների կախարդական աշխարհ, որտեղ յուրաքանչյուր խաղալիք ունի իր պատմությունը։

Մենք ստեղծել ենք ToyStory.am-ը՝ սիրով երեխաների համար ու մեծ ցանկությամբ՝ նրանց մանկությունն ավելի վառ, զվարճալի և ուսուցողական դարձնելու։ Մեր խանութում կգտնեք՝

Մանկական խաղալիքներ

փափուկ ընկերներից մինչև կրթական կոնստրուկտորներ, ինտերակտիվ գաջեթներ և ստեղծագործ հավաքածուներ։

Սեղանի խաղեր

հետաքրքիր ռազմավարություններ, տրամաբանական հանելուկներ, ընտանեկան և ուսուցողական խաղեր, որոնք միավորում են մարդկանց և դարձնում ցանկացած երեկո ավելի հետաքրքիր։

Գրքեր

հեքիաթներ, հետաքրքիր հանրագիտարաններ, առաջին ընթերցանության գրքեր և կոմիքսներ ամենավառ երևակայությամբ փոքրիկների համար։

Ինտերակտիվ խաղեր

ժամանցի և ուսուցման համար նախատեսված ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք զարգացնում են մտածողությունը, ռեակցիան և համակարգումը։

ToyStory.am

Ինչու՞ ընտրել մեզ

Մենք խնամքով ընտրում ենք յուրաքանչյուր խաղալիք, որպեսզի այն ոչ միայն ուրախություն պարգևի, այլև նպաստի երեխայի զարգացմանը, նոր բացահայտումներին և երևակայության ու ստեղծարարության խթանմանը։

Որակ եվ անվտանգություն

առաջարկում ենք միայն հավաստագրված արտադրանք վստահելի արտադրողներից։

Լայն
տեսականի

խաղալիքներ և խաղեր՝ բոլոր տարիքի երեխաների
համար։

Մատչելի գներ եվ ակցիաներ

ուրախությունն ավելի հասանելի դարձնելու
համար։

Հարմար
առաքում

պատվիրեք արագ ու հեշտ, իսկ մենք Ձեր նվերը ժամանակին
կառաքենք։

Մասնագիտական խորհրդատվություն

կօգնենք ընտրել երեխայի համար կատարյալ
խաղալիքը։

ToyStory.am

ToyStory.am – այստեղ սկսվում են իրական մանկական պատմությունները։

Թող յուրաքանչյուր գնում ուրախություն պարգևի Ձեր երեխային և դառնա նրա երջանիկ հուշերի մի մասը։