Ով ենք մենք

Մեր կայքի հասցեն է: https://toystory.am/

Շնորհակալություն Toystory.am.

Խնդրում ենք կարդալ այս Գաղտնիության քաղաքականությունը `համաձայնություն տալով փաստաթղթին` մեր ծառայություններն օգտագործելու թույլտվություն ստանալու համար:

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել կայքի այցելուներին, թե կայքում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները`էլ. փոստ, անուն, ազգանուն: Ապահով և հարմարավետ ծառայություն մատուցելու համար Ձեր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվում է հետևյալ նպատակներով`

      • Սպասարկում իրականացնելու համար
      • Տեխնիկական բարդությունների դեպքում աջակցելու համար
      • Ձեր պահանջները ավելի արդյունավետ բավարարելու համար
      • Նորությունների կամ նոր ծառայությունների մասին Ձեզ տեղեկացնելու համար
      • Հատուկ առաջարկների մասին տեղեկատվություն ուղարկելու համար

Toystory.am ապահովում և երաշխավորում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում երրորդ կողմին:

 

Կայք այցելելու ընթացքում հավաքագրված այլ տեղեկատվություն

 

Toystory.am կայք այցելելու ընթացքում հավաքագրվում է որոշակի տեղեկատվություն Ձեր համակարգչի մասին: Օրինակ, թե երբ եք այցելել մեր կայք, ինչ էջեր եք դիտել, բրաուզերի տեսակը, ինտերնետային ծառայություն մատակարարողի անունը (UCOM, Vivacell…) և այլ նմանատիպ տեղեկություններ: Հավաքագրվող տեղեկատվությունը անձնական չէ, այն հնարավորություն է տալիս հաշվել այցելուների թիվը, կազմել վիճակագրություն էջերի այցելությունների վերաբերյալ: Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է ընձեռում անընդմեջ հետևել մեր կայքը և այն հնարավորինս հարմարավետ դարձնել օգտագործողի համար:

ՏԵՂԵԿԱՆԻՇՆԵՐԻ (COOKIES) ՖԱՅԼԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Toystory.am կայքը օգտագործում է տեղեկանիշներ (cookies): Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում: Կայք այցելելիս դրանք կրկնօրինակվում են Ձեր համակարգչի մեջ: Տեղեկանիշները անվտանգ են համակարգչի համար և անձնական տեղեկատվություն չեն հավաքագրում: Դրանց շնորհիվ կայքից օգտվելը դառնում է ավելի արագ և հարմարավետ: